|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Վարդան Օսկանյանն ունի կուսակցություն հիմնելու բոլոր իրավունքները. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին և, ընդհանրապես, իրավիճակին, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու»,- ասաց նա:
Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ ինքը միայն ու միայն կողջունի Օսկանյանի` կուսակցություն հիմնելու հանգամանքը: Ի դեպ, չբացառեց, որ կհամալրի այդ կուսակցության շարքերը, միայն ընդգծեց, որ հստակ կասի այն ժամանակ, երբ Օսկանյանը գոնե կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին: