|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։
2016թ փետրվարի 19-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում հայտնաբերվել է նորածին երեխայի դիակ։ Բժշկական նախնական հետազոտության արդյունքներով՝ նորածինը մահացել է «պոստհեմորագիկ անեմիայի, չկապված պորտալարից արտաքին արյունահոսության հետևանքով»:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը):
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հանցագործությունը բացահայտելու համար համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Արտաշատի բաժնին: