|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Պաուլո Ջենտիլոնիի հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպումը կայացել է Ջենտիլոնիի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի՝ Ռոժավայի և Սիրիայի հանդեպ քաղաքականությունը, փախստականների ճգնաժամի և Թուրքիայի մի շարք շրջաններում պարետային ժամերի հարցերը:
Մոտ 45 րոպե տևած հանդիպումից հետո Դեմիրթաշը հայտնել է, որ Թուրքիան պետք է Սիրիայի քրդերի հետ խաղաղ բանակցություններ սկսի, ինչն էլ կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը: