|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հանդես է եկել առաջարկությամբ՝ Ուկրաինան վերանվանել Ռուսաստան: Այս մասին հաղորդում է FlashCrimea-ն:
Այդպես է նա արձագանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագծի քննարկմանը, որը նախատեսում է արգելել «Ռուսաստան» բառի կիրառումը, նաև երկրի վերաբերյալ այդ բառի ածանցյալ կիրառումները:
«Ուկրաինայի ղեկավարության մեջ, իմ կարծիքով, նորմալ մարդիկ արդեն չեն մնացել: Ուկրաինայի քաղաքացիների բախտը, ցավոք, չի բերում: Ուկրաինան վերանվանել Ռուսաստան, այ դա նորմալ կլիներ»,- նշել է Ակսյոնովը:
Օրինագիծը, որը նախատեսում է արգելել «Ռուսաստան» բառի կիրառումը, մտել է Գերագույն ռադա փետրվարի 18-ին: Փաստաթղթում ասվում է նաև, որ «Ռուսաստան» անվանումը Ուկրաինայի պատմական նվաճումներից է: