|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում ավիացիոն բազան չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է, որ, բացի ՄիԳ-29 կործանիչներից, ռազմաբազա են բերվել նաև արդիականացված ՄիԳ 29 Ս կործանիչներ և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռ:
«Առաջիկայում չորրորդ սերնդի ճակատային կործանիչները և Մի-8ՄՏ ուղղաթիռը կգործարկվեն: Օդաչուները կսկսեն թռիչքները մարտի կեսից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախագծել ու հաստատել է ռազմագիտական համակարգի կատարելագործման տեսլականը մինչև 2025 թվականը: