|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում գիրք նվիրելու օրվա շրջանակներում զրուցեց լրագրողների հետ և հայտարարեց, որ բոլոր գրքերն էլ սիրում է կարդալ:
Հարցին, թե այսօր գիրք նվիրելու օրն է, վերջին անգամ ո՞ր գիրքն է կարդացել, նա պատասխանեց. «Ես սաղ գրքերն էլ սիրում եմ»: Պատասխանելով հարցին`հայ գրողներից ինչ-որ հեղինակ կա՞, որ առանձնացնում է, Սարոյանը պատասխանեցեց. «Րաֆֆի` երևի: Բոլորը, Րաֆֆու սաղ հատորները կարդացել եմ»: