|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով վարկ է տրամադրում` ռուսական զենք գնելու համար, տեղեկացնում է «Լենտա»-ն:
Վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով` մարումների արտոնյալ ժամանակահատված սահմանելով 2018 թվականը:
Վարկը Հայաստանը պետք է օգտագործի մինչև 2017 թվականը:
Վարկային համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» ռեակտիվ համակարգի սարքավորումներ և ռազմամթերք, Игла-С զենիթային հրթիռային համակարգ, դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, Тигр զրահամեքենաներ, այլ զինամթերք: