|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրիտանացին իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել Սուրբ Վալենտինի օրը` Observer Magazine ամսագրի շապիկին, հայտնում է BBC-ն: Լուսանկարում Ջեյմս Կրեյգը ծնկի է եկել եւ ձեռքում պահում է հարսանեկան մատանի: Իսկ կողքը գրություն է` «Կամուսնանա՞ս ինձ հետ, Կիմ»:
Հոդվածում նշվում է, որ զույգը գտնվում է քաղաքից դուրս` հյուրանոցում: Խմբագրակազմը նաեւ խոստանում է, որ ընթերցողներին կտեղեկացնի Կիմի պատասխանի մասին:
Ավելի ուշ Observer-ի Twitter-յան էջում գրություն է հայտնվել` «Քեթին ասել է այո»:
Նշվում է նաեւ, որ զույգը հանդիպել է Նյու Յորքում, եւ նրանք սկսել են հանդիպել, չնայած Քեթին բնակվում է ԱՄՆ արեւելյան ափին, իսկ Կրեյգը` Լոնդոնում: