|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր, ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին դատարան հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:
Ըստ նրա՝ Պուտինը խախտել է «Կոռուպցիային հակազդելու» մասին օրենքը։ Նավալնին նշում է, որ Պուտինի դստեր ամուսնուն՝ Կիրիլ Շամալովին, պատկանում է ՌԴ խոշորագույն նավթաքիմիական СИБУР ընկերության փաթեթը: Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ փեսան դարձավ բաժնետեր, Պուտինը սկսեց շատ սիրել СИБУР-ը և Բարեկեցության ազգային հիմնադրամից 1,75 մլրդ դոլար է տրամադրել ընկերությանը: