|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել, թե արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը, և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկյան ցեցի հայտնաբերմամբ:
Լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում, թեև հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:
Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական կայքում (http://www.rsn.krasnodar.ru/novosti/novosti2/6960/?articleName=upravlenie-prinosit-izvinenija) հերքեց այս լուրը՝ ներողություն հայցելով թյուր տեղեկատվության համար և նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին:
Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում:
ՍԱՊԾ