|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի քրդերի կուսակցության (PYD) վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունից հետո` որ այն ահաբեկչական կազմակերպություն չէ, Թուրքիայի ԱԳ նախարարություն է կանչվել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը:
Ըստ Demokrathaber-ի՝ ԱԳՆ-ն դեսպանին այդ մասին իր դժգոհությունն է հայտնել:
ԱՄՆ պետդեպը հաստատել է դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու մասին լուրը` միաժամանակ նշելով, որ իրենք մտադիր չեն փոխել քրդերի հարցում իրենց դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպը հայտարարել էր, որ Սիրիայի քրդերի կուսակցությանն ահաբեկչական չի համարում, անգամ նրա անդամները ԻՊ-ի դեմ պայքարում կարևոր զինյալներ են: