|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին դատական դեպարտամենտից:
Նշենք նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հիշյալ դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարել է մրցույթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, միայն նույն դատարանի դատավորները կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին, ուստի միայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորները հայտարարության հրապարակումից հետո` մինչև սույն թվականի փետրվարի 12-ը (երկշաբաթյա ժամկետում) կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին: