|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ ԲՀԿ-ն ՄԻՊ թեկնածու առաջադրելու է Մակար Եղիազարյանին, ով ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի պաշտպանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, քանի որ նրա թեկնածությունը պաշտպանում են ՕԵԿ-ը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Որքան էլ գնահատում եմ տիկին Փոստանջյանին` որպես քաղաքական գործչի, սկզբունքային գործչի, ՄԻՊ-ը պետք է լինի խիստ անաչառ, իսկ Զարուհի Փոստանջյանը խիստ սուբյեկտիվ դիրքորոշում ունի, նա խիստ ընդգծված արմատական քաղաքական գործիչ է»: