|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կ.Պոլսում երեք անհայտ անձինք հարձակում են իրականացրել սրճարանի վրա, ինչի հետևանքով 4 մարդ վիրավորվել է: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, անհայտ պատճառներով իրականացված հարձակման ընթացքում գնդակներից մեկը դիպել է մոտակայքով անցնող տաքսուն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական մեքենաներ: Հարձակումն իրականացնողներին գտնելու ուղղությամբ լայնածավալ գործողություններ են սկսվել: