|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ռուսական ռազմական օդանավի հետ կապված նոր միջադեպից հետո: «Ես խնդրել եմ ԱԳՆ ղեկավարին իմ այս ցանկությունը հայտնել պարոն Պուտինին,, սակայն դեռ պատասխան չեմ ստացել»,- ասել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական ՍՈՒ-34-ը նախօրեին խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ ՌԴ ՊՆ-ն հերքում է այդ տեղեկատվությունը:
Ուշագրավ է, որ այս իրադարձություններից ուղիղի մեկ օր առաջ թուրքական հեռուստաալիքները հեռարձակում էին տեսանյութ` անցած նոյեմբերին ռուսական ՍՈՒ-24-ը խոցած թուրք օդաչուի մասին: