|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկություններով` հունվարի 28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ընդունվել է «Եվրիմաժ»-ի անդամ դառնալու` հայկական հայտը:
Ավելի վաղ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը տեղեկացրել էր, որ «Եվրիմաժ»-ը եվրոպական ամենամեծ ֆինանսավորող կառույցն է և ֆինանսական մի շարք հարցեր կլուծի: Բացի այդ` բոլոր այն երկրները, որոնք «Եվրիմաժ»-ի անդամ են, համատեղ արտադրության հնարավորություն ունեն:
«Եվրիմաժ»-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ արդեն երեք տարի է, ինչ բանակցություններ են վարում:
Ի դեպ, «Եվրիմաժ»-ի անդամ 37 երկրների շարքում են նաև Ռուսաստանը, Վրաստանև ու Թուրքիան: