|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` ժամը 03:20-ի սահմաններում, ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք գողություն անելու նպատակով մտել են Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող տներից մեկը: Սակայն, երբ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները մոտեցել են նշված տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: