|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (ներկայիս քրդաբնակ Դիարբեքիր) քաղաքի Սուր շրջանում, ուր պարետային ժամի 55-րդ օրն է, իրավիճակն օրեցօր լրջանում է:
Ըստ Demokrathaber-ի՝ բախումների ընթացքում վիրավորվածները մահանում են, քանի որ փակ ճանապարհների պատճառով շտապօգնության մեքենաների չեն կարողանում տեղ հասնել:
Այսօր հիվանդանոցում մահացել է երեք օր առաջ թիկունքից վիրավորված Հաքան Ասլան անունով երիտասարդը: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ նա մահացել է արյունահոսության հետևանքով:
Նշենք, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում հզոր մարտեր են ընթանում թուրք ուժայինների և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների միջև: