|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Փոփոխության ենթարկվելիք Ընտրական օրենսգրքում ամենախնդրահարույցը լինելու է քվեարկության մոդելի հարցը, մոտ 3 անգամ կրճատվելու են, ավելի ճիշտ՝ խոշորանալու են ընտրատարածքները, և ձևավորվելու Է մոտ 13-14 ընտրատարածք։ Այսինքն, յուրաքանչյուր կուսակցությունից ռեյտինգային՝ մեծամասնականին մոտ սկզբունքով կընտրվեն մականունավորներ։ Կստացվի, որ «հեղինակությունների» քանակը, ընդհանուր առմամբ, կնվազի, քանի որ ՀՀԿ-ից կանցնի ավելի պակաս թվով անձ, բայց ամբողջ Աժ-ի մակարդակով ուղիղ կեսը՝ 50 տոկոսը, կլինեն ռեյտինգով անցածները։ Ուղղակի ՀՀԿ-ական «մականունավորներին» կփոխարինեն մյուս կուսակցությունների «հեղինակությունները։ Ինչ վերաբերում Է ընտրատարածքների խոշորացմանը, ապա, մեր տեղեկություններով, ընտրական քարտեզը գծելու են անձերով պայմանավորված, օրինակ՝ Մալաթիա վարչական շրջանին կմիանան հարակից տարածքները, և այն կհանձնեն Սամվել Ալեքսանյանին, որպեսզի Լֆիկը և իր փեսա Կորյուն Նահապետյանը մանդատ վերցնեն և ձայներ ապահովեն կուսակցության համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։