|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրի փոքր կենդանաբանական այգու երկու արջերին երեկ տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը:
Մադոյանը նշեց, որ արջերը երեկ երեկոյան` ժամը 21-22-ին արդեն արթուն էին, հասցրել են անգամ սնվել և «ծանոթանալ տեղանքին»:
«Մենք մի փոքր փակել ենք նրանց վանդակի հատվածը, որպեսզի այցելուները շատ չանհանգստացնեն արջերին: Նրանք կենդանաբանական այգում կմնան մեկ ամիս, իսկ այդ ընթացքում կպատրաստվեն նրանց փաստաթղթերը, օրենքով սահմանված մի շարք գործընթացներ կաննեն: Նրանք երեկ երեկոյան արդեն չիպավորվել են, այնպես որ` նրանց` Ռումինիա տեղափոխելու և համապատասխան պատվաստումներն անցնելու համար բոլոր քայլերն արվում են»,-ասաց Մադոյանը: