|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում «ապօրինի շինություններ կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով 11 տարով բանտարկված պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանին «Սուլթանհիսար» բաց բանտից տեղափոխել են ավելի վատ պայմաններով «Այդըն Յենիփազարի» փակ բանտ:
Այդ մասին տեղեկությունը «Ակօս»-ի հետ զրույցում հաստատել է Նիշանյանի փաստաբաններից Մուաթ Աքչըն: Նրա խոսքով՝ Նիշանյանին այլ բանտ տեղափոխելու պատճառը դեռևս մնում է անհայտ, և ինքն այդ մասին կարող է իմանալ միայն երկուշաբթի՝ Նիշանյանին բանտում այցելելուց հետո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին՝ իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Նիշանյանն անկրկնելի խնջույք էր կազմակերպել, որի ընթացքում աղմկահարույց ելույթ էր ունեցել իշխանությունների և բանտի պայմանների մասին: