|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեն պարզել է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահի նկատմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Գործով հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 33-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ի գիշերը Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի գանձապահին դանակահարել էին, երբ նա աշխատանքի վայրից դուրս էր եկել:
Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: