|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունվարի 20-ից ժամանակավորապես արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան. հայտնում է ТАСС-ը:
Կառույցի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։
Արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթնամթերքների, կաշվի, մորթիների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող մշակում չեն անցել։