|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը։ Ըստ լուրերի՝ Սաղաթելյանի նշանակման քաղաքական որոշումն արդեն կայացված է, եւ նա այս օրերին զբաղված է նոր պաշտոնի հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմամբ։ Ենթադրվում է, որ Հանրային ռադիոյի նոր տնօրենի նշանակման մասին կհայտարարվի փետրվարի սկզբին։
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 8-ին ներկայացրած հրաժարականից հետո։ Վերջինս հետագայում նշանակվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնում։ Նշենք նաեւ, որ Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվեց անցած տարվա հուլիսի 18-ին։ Նա իր հրաժարականը պատճառաբանել էր մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելու ցանկությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: