|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքվում ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևի սպանության գործով դատավարությունը սկսվել է քաշքշուկով. հայտնում է haqqin.az-ը: Պատճառն այն է եղել, որ լրագրողներին և սպանվածի հարազատներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ:
Ռասիմ Ալիևին 2015-ի օգոստոսի 8-ին ծեծի էին ենթարկել անհայտ անձինքը: Նա մահացել էր հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ծանր վիճակում: Որոշ տեղեկություների համաձայն՝ ծեծի պատճառ էր դարձել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լրագրողի հնչեցրած քննադատությունը ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի հասցեին: