|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաղը կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ: Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն՝ Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը:
Կանանց առաջնությանը կմասնակցի 10 շախմատիստ՝ Մանե Ադամյան, Սոնա Ասատրյան, Արմինե Բաբայան, Սուսաննա Գաբոյան, Նարինե Գասպարյան, Մարիա Գևորգյան, Սիրանուշ Ղուկասյան Արփինե Գրիգորյան, Աննա Հայրապետյան, Աննա Սարգսյան: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանի առաջնությունը կեզրափակվի հունվարի 23-ին: Առաջին տուրը կկայանա հունվարի 12-ին` ժամը 16:00-ին: