|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայում հանվել է Ադոլֆ Հիտլերի ինքնակենսագրական աշխատության. «Մայն կամպֆ»-ի վերահրատարակման արգելքը: Այդ մասին հաղորդում է «Սկայ նյուզ»-ը: «Մայն կամպֆ»-ի նոր հրատարակությունը 2000 էջանոց է և արժե 59 եվրո: Այն վերահրատարակվել է Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտի ջանքերով և ներառում է իր մեջ գիտնականների մեկնաբանությունները, ինչպես նաև նացիստ առաջնորդի գաղափարների վերլուծությունները, որոնք, ըստ գիտնականների, հանդիսանում են որպես կարևոր պատմական և կրթական գործիք:
Գերմանիայի ուսոցիչների ասոցիացիայի ղեկավար Իոսիֆ Կարուսը քաջալերել է այդ վերահրատարակչությունը, ասելով, որ դա կարող է ցրել «մութ լեգենդը», և Հիտլերի աշխատությունը դրանով կազատվի ավելորդ միստիկայից: