|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մենք գիտենք, որ Մխիթարյանը ներուժ ունի: Այս մասին հայտարարել է «Բորուսիայի» նախագահ Ռայնխարդ Ռաուբալը՝ խոսելով դորտմունդյան ակումբի և Հենրիխ Մխիթարյանի մասին: ruhrnachrichten.de-ից տեղեկանում են, որ Ռաուբալը նշել է, թե հնարավոր է` Մխիթարյանն իրենց թիմի մի մասն է:
«Հենրիխին առավել համապատասխանում է Թոմաս Տուխելի խաղային «մտածողությունը»: Մեր եզրային պաշտպանները առաջ են մղում Միկիին ժամանակին կատարած հաճախակի փոխանցումներով, ու դրա շնորհիվ Միկին ավելի հարմար է զգում իրեն համապատասխան խաղային դիրքում: Միկին լիակատար վստահության կարիք ունի»,-ասել է Ռաուբալը:
Ի դեպ, նա նշել է նաև, որ «Բորուսիան» ֆինանսապես ապահոված է, և ունի բազում հովանավորներ, և առաջիկա տարիների ծրագրերն արդեն վաղուց կազմել են: