|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանն այսօր այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն: Բուժանձնակազմի ուղեկցությամբ անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով և մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, տղաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերների փաթեթները հանձնեցին երեխաներին, լուսանկարվեցին, զրուցեցին նրանց հետ, ինքնագրերով լուսանկարներ նվիրեցին: Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրին այն երեխաների հետ, որոնք ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում: Հավաքականի տղաներին միացան նաև «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք «Ժպիտ մանուկներին» ծրագրի շրջանակներում հիվանդանոցում էին նույն առաքելությամբ: Լուսավոր օր էր` ժպիտներով և խառը զգացումներով:
ՀՖՖ պաշտոնական կայք