|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկայում ոչ միայն կառավարությունում, այլև դիվանագիտական կորպուսում տեղաշարժեր են սպասվում: «Մեր տեղեկություններով` Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը կտեղափոխվի Լիբանան, Էմիրություններում դեսպան կնշանակվի Ֆադեյ Չարչօղլյանը: Իսկ թե վերջինս արաբական աշխարհում կզբաղվի՞ արդարադատության ամենագեղեցիկ նախարարի լոբբինգով, ինչպես անում էր Ղարիբջանյանը, մեր աղբյուրները չասացին:
Դիվանագիտական նոր աշխատանքի կտեղափոխվի նաև Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը. խոսվում է, որ նա կդառնա Բուլղարիայում դեսպան: Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը կփոխարինի Արմեն Խաչատրյանին` Բելառուսում, իսկ ՌԴ դեսպանի առնչությամբ կրկին տալիս են Շավարշ Քոչարյանի և Հրանուշ Հակոբյանի անունները: Բայց քանի որ ԵՏՄ «վարչապետն» այլևս Տիգրան Սարգսյանն է, շատերը կարծում են, որ Շ. Քոչարյանի շանսերն ավելի մեծ են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: