|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախօրեին ամփոփվել են ՀԳՄ գրական ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց, որ ամեն ինչ անցել է նախատեսվածի պես` դժգոհներ կամ բողոքներ չեն եղել:
Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին (արձակ) է արժանացել Սուսաննա Հարությունյանը, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին (պոեզիա)` Դավիթ Հովհաննեսը, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին (հրապարակախոսություն)` Սամվել Բեգլարյանը, Լևոն Շանթի անվան մրցանակին (դրամատուրգիա)` Կարինե Խոդիկյանը, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակին (գրականագիտություն, գրաքննադատություն)` Ֆելիքս Բախչինյանը և Վախթանգ Անանյանի անվան մրցանակին (մանկական գրականություն)` Հռիփսիմեն: