|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին հեռակա կարգով ձերբակալվել է. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Խոդորկովսկու նկատմամբ նաև միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հիշեցնենք, որ նա կասկածվում է Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանությանը մասնակցելու մեջ, որը տեղի էր ունեցել 1998-ին:
Հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդելուց` պաշտոնյան հավելել է, որ դատարանի որոշմամբ Խոդորկովսկին պետք է կալանքի տակ առնվի։
Նախորդ շաբաթ ՔԿ-ն արտերկրում գտնվող Խոդորկովսկուն հեռակա սպանության կազմակերպման մեղադրանք է ներկայացրել։