|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Իսկ նման ծայրահեղ քայլի պատճառը Ադրբեջանում Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի սիստեմատիկ բնույթն է:
Դիվանագիտական խողովակներով «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նկատմամբ բացասական վերաբերմունքն այն աստիճան է սրվել, որ Ադրբեջանի դեսպանին Վաշինգտոնում նույնիսկ բաժանմունքի պետի մակարդակով չեն ընդունում: Եվ ադրբեջանցի դիվանագետներն իրենց ձախողումը Իլհամ Ալիևի մոտ արդարացնելու համար փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղքը բարդել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի և Ամերիկայում հայկական լոբբի վրա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: