|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աշխարհահռչակ ծաղրանկարիչ Քարլոս Լաթուֆն անդրադարձել է պոլսեցի հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի նոր ֆոտոշարքին, որի գլխավոր «հերոսը» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Ծաղրանկարիչը Էրդողանին պատկերել է զուգարանում, ուր նա Թուրքիայի «պայծառ ապագայի» մասին գրառումներ է անում:
Զուգարանի պատին ծաղրանկարիչը գրել է. «Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին, երբ նա Էրդողանիստանի (նախկին Թուրքիայի) մասին գրառումներ է անում»:
Նշենք, որ հաճախ Էրդողանին պատկերած հայտնի ծաղրանկարչի գործերը գրաքննության են ենթարկվում Թուրքիայում:
