|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 20-ին, ժամը 8.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հովտաշատ գյուղի մոտ գտնվող շուկայում` ավտոմեքենայի մեջ, մոտ 30 տարեկան երիտասարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 8-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 1996 թ. ծնված Գևորգ Ասիրյանը նշված շուկայում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հանկարծամահ է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: