|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` նշելով, որ նախագահների գագաթնաժողովը եզրափակվեց 2016 թվականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ:
Լրագրողների խնդրանքով հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ամերիկացի համանախագահի գրառումը: «Կարծեմ երևակայական ինչ-որ մի բան է: Ամեն դեպքում նախագահները կենաց չեն խմել: Լուրջ բանակցություններ են վարել»,- ասեօլ է նախարարը: