|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 14-ին` ժամը 08.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 3 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է` քաղաքացին մնացել է ներսում (7-րդ հարկի մակարդակում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարներն Ա. Ղ.-ին դուրս են բերել վերելակից:
Դեկտեմբերի 13-ին` ժամը 19.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1953 թ. ծնված Լ. Տ.-ին դուրս են բերել վերելակից: