|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին:
Ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ):





