|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Mersedec 600» մակնիշի (վարորդ` 1991 թ. ծնված Դ. Խ.) 50 UL 003 և «Գազել» մակնիշի (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Հ.) 18LO463 պետհամարանիշների մարդատար ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ. բժիշկները Դ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Հ.-ինը` բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և կատարել ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: