|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հրապարակ օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընտրացուցակներում Ավետիսյանների ընտանիքի անդամների անունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: