|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի ադամ Արթուր Դավթյանը (բազմամարտ) և 2015 թվականի համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ) կմասնակցեն Միխայիլ Վորոնինի գավաթի 22-րդ խաղարկությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայ մարզիկների հետ մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը: Հակոբ Սերոբյանը ընդգրկված է մրցավարների կազմում:
Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ը կկայանալիք Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը կմասնակցեն 30 երկրի 140 մարզիկ:
Հավաքականը Մոսկվա կմեկնի դեկտեմբերի 13-ին: