|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շախմատային միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արդեն ներկայացրել է վարկանիշային աղյուսակները դեկտեմբերի 1-ի դրությամբ: Ինչպես տեղեկացնում է Chess.am-ը, Աշխարհի 100 ամենաուժեղ շախմատիստների ցանկում առաջինն է աշխարի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2834): Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2788) 6-րդ հորիզոնականում է:
Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2702), Սերգեյ Մովսիսյանը (2659) և Հրանտ Մելքումյանը:
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Յեֆանն է (2683): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2440) 44-րդը:
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 12 -րդ տեղում գտնվում է ԿարենԳրիգորյանը (2602), իսկ Հովհաննես Գաբուզյանը (2585)` 19-րդ տեղում: Ցանկում է նաև Մանուել Պետրոսյանը (2466):
Թիմային դասակարգմամբ Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը: