|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչ նոյեմբերի 29-ի առաջին կեսը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա` առաջիկա օրերին կլինի փոփոխական ամպամածություն, սակայն տեղումներ չեն սպասվում, տեղումներ կլինեն նոյեմբերի 29-ի երկրորդ կեսից: «Լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ ոչ լեռնային` անձրևի: Տեղումները կպահպանվեն մինչև նոյեմբերի 30-ը: Դեկտեմբերի 1-ին կլինի առանց տեղումների եղանակ»,- ասաց Սուրենյանը:
Նրա հավաստմամբ` առաջիկա 5-7 օրերի ընթացքում ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում: