|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է հերթական քարոզչական տեսանյութը, որում թվարկել է այն երկրները, որոնք ներառված են «գլոբալ կոալիցիայում» և ԻՊ-ի թշնամիներն են. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ գործակալության` սակայն, իսլամիստների անվանած «սատանաների կոալիցիան» տարօրինակ է: Եթե Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի ներառումն ունի տրամաբանական հիմնավորում, ապա հակաահաբեկչական կոալիցիայի հետ կապ չունեցող Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Շվեյցարիայի ու Մալթայի ներառումը ցուցակում տարօրինակ է թվում:
Ահաբեկիչները հարկ չեն համարել պարզաբանել «սև ցուցակում» հայտնվելու չափանիշները: