|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս գիշեր պայքարի մեջ մտան Հայաստանի 2 պատվիրակներ` 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը:
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ցույց տվեց 167 կգ արդյունք և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 4-րդ հորիզոնականը:
Տիգրան Մարտիրոսյանն առաջին մոտեցման ժամանակ չկարողացավ պոկել 163 կգ ծանրաձողը: Ձախողեց նաև հաջորդ երկու մոտեցումները և զրո ստացավ: Հրում վարժությունում նա հանդես չեկավ: