|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի արտակարգ հանդիպումը` դաշինքի անդամ Թուրքիայի կողմից ռուսաստանյան ռազմական օդանավի խոցման կապակցությամբ:
Հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ռուսական օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ միջադեպից հետո առաջացած լարվածությունը 2 երկրների միջեւ կթուլանա:
Նշվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն դեռ ՌԴ-ի հետ կապ չի հաստատել: