|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 09 UU 426 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթգծի վրա: Տուժածներ չկան:
Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: