|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում վերջին շրջանում հաճախակի դարձած` խմբագրությունները վերահսկելու գործողությունների հերթական զոհը դարձել է պոսլահայ լրագրող Հայկո Բաղդադը:
Ըստ Radikal-ի՝ Bugun TV-ի նկատմամբ դատարանի որոշմամբ իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում աշխատանքից հեռացվել է Հայկո Բաղդադը:
Աշխատանքից հեռացվելու մասին տեղեկությունը լրագրողը հաստատել է իր Twitter-յան էջում: «Այսօր աշխատանքից ազատվելու մասին տեղեկացնող ծանուցում ստացա: Ազատվել եմ Bugun TV-ում աշխատանքից: Առաջին անգամ է, որ ինչ-որ տեղից ինձ ազատում են: Լավ, կատակում եմ, ամեն օր էլ ինձ ազատում են»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայկո Բաղդադն ամիսներ առաջ դատի էր տվել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին: