|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչո՞ւ է հենց Փարիզի ահաբեկչություններից, այլ ոչ Բեյրութի պայթյուններից հետո նոր գործառույթ թողարկել. տեղեկացնում է Time-ը:
Հարցի պատասխանը ֆեյսբուքյան էջում գրել է Ցուկերբերգը՝ պարզաբանելով, որ այդ ֆունկցիան մշակել են մինչև ահաբեկչությունները` տարերային աղետների ժամանակ կիրառելու համար, բայց «այսուհետ այն կօգտագործվի նաև մարդկային աղետների դեպքում»:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ հարցերով դիմում են մեզ: Դուք իրավացի եք, որ կան շատ կարևոր կոնֆլիկտներ աշխարհում: Մենք բոլոր մարդկանց մասին միատեսակ ենք հոգ տանում, և աշխատելու ենք ավելի, որ օգնենք մարդկանց տարբեր իրավիճակներում, ինչքան դա հնարավոր է»,- ասել է նա: