|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Մոսկվա քաղաքում՝ «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը, որին ներկա են եղել ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին, պատասխանել է լրագրողների հարցերին:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որը ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական եւ մարդկային հարաբերությունների լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման շփումները՝ դրանք օգտակար համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ստանալու եւ գործնական կապեր հաստատելու տեսանկյուններից: